Տնտեսություն

Լավ լուր գազ սպառողների համար. նրանց բեռը կթեթևանա

Լավ լուր գազ սպառողների համար. նրանց բեռը կթեթևանա

Առաջիկայում բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով,- այս մասին տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն է հայտնում:

Նշենք, որ ներկայումս գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում է դիմողը:

Լրատվամիջոցը տեղեկացել է նաև, որ միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5 տոկոսի չափով։