Միջազգային

Ինչպես Չեռնոբիլում, Ֆուկուսիմայում ևս վայրի բնությունը սկսել է ծաղկել. հրաշքներ տեղի են ունենում

XXI դարի ամեենախոշոր աղետներից մեկից մոտ 10 տարի անց նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ վայրի բնությունը Ֆուկուսիմայում մարդկանց բացակայության պայմաններում ոչ թե գոյատևում է, այլ ծաղկում:

Վայրի բնության լուսանկարնեերի մեծ հավաքածուն, որը հրապարակված է Frontiers in Ecology and the Environment ամսագրում, ցույց է տալիս ավելի քան 20 տեսակի բույսերի ու կենդանիների, որոնք բնակություն են հաստատել տարածքում: Դրանց թվում են մակակաները, շների հատուկ տեսակները, ճապոնական նապաստակները և վայրի խոզերը:

Այդ արդյունքները առաջին ապացույցն են այն բանի, որ վայրի բնության բազմաթիվ ներկայացուցիչներ ներկայումս ապրում են Ֆուկուսիմայի տարածքում՝ չնայած ռադիոակտիվ աղտոտվածության առկայությանը:

Անմիջապես այն բանից հետո, երբ ցունամիի պատճառով վթար տեղի ունեցավ «Ֆուկուսիմա» կայանում 2011 թ., կառավարությունը տարհանեց նրանց, ովքեր ապրում էին աղետի վայրից 20 կմ շառավղի վրա:

2016 թվականից ի վեր մարդկանց թույլ տվեցին վերադառնալ իրենց տներ: Սակայն վերադառնալ որոշեց նախնական բնակչության ընդամենը 5%-ը: Այսօր այս շրջանը գրեթե դատարկ է, և հետազոտությունները ցույց են տալիս, որ դա միայն դրական ազդեցություն ունի կենդանական աշխարհի համար:

 

Գիտնականները Ֆուկուսիմայի բնության ծաղկումը համեմատում են Չեռնոբիլի հետ, որը մեկ այլ, հայտնի աղետի վայր է: Այնտեղ ևս յուրօրինակ կենդանիներ են ի հայտ եկել վերջին ժամանակներում:

Աղբյուր