Պատահարներ

Ցավակցում ենք պատգամավոր Սասուն Միքայելյանին, նրա հարազատներին` ողբերգական դեպքի կապակցությամբ

Ցավակցում ենք Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին, նրա հարազատներին` ցավալի ու ողբերգական այս դեպքի կապակցությամբ… armlife.am-ը գրել է.

Այսօր Հրազդանում հրաժեշտ տվեցին 1995 թվականին ծնված Գնել Թովմասյանին:

25-ամյա երիտասարդը, ով Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի վաղամեռիկ եղբոր թոռն էր, ապրիլի 7-ին, ժամը 18:48-ին Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի հինգերորդ կմ-ին, իր վարած «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել:

Ցավոք սրտի, երտասարդը տեղում մահացել էր։ Նման դեպքերն են, որ խլում են երիտասարդ կյանքեր, բազմաթիվ մայրիկների աչքեր հավերժ արցունքներով են լցվում։ Խորապես ցավակցում ենք կյանքից հեռացած տղայի հարազատներին և բարեկամներին։

Աղբյուր