ՀասարակությունՊատահարներ

Թողնում ես միայն անունդ քարին, որ հավերժ հիշեն… զոհված 35-ամյա Հասմիկ Արզումանյանի վերջին գրառումներից․ Լուսանկարներ

Թողնում ես միայն անունդ քարին, որ հավերժ հիշեն… զոհված 35-ամյա Հասմիկ Արզումանյանի վերջին գրառումներից․ Լուսանկարներ Սահմանում կին է զոհվել՝ Հասմիկ Արզումանյանը, ծնվ. 1985 թվականին։ Հավերժ փա՛ռք մեր հերոս կանանց։
ՀՀ ՊՆ՝ «Ուսադիրներով կանայք» Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյան: Նա ՀՀ զինված ուժերում է 2014 թվականից: Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:
Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակում:
Ասում են` մարդիկ իրենց մոտալուտ մահը կանխազգում են։ Այդպես է, թե ոչ, սակայն  Հասմիկ Արզումանյանի ֆեյսբուքյան էջի վերջին գրառումներից մեկը հենց այդ մասին է։
Սեպտեմբերի 20-ին նա կիսվել է գրառմամբ, որտեղ մասնավորապես ասվում է` «Ծնվում ես գալիս, ոչինչ չես բերում Հեռանում գնում` ոչինչ չես տանում
Թողնում ես միայն անունդ քարին, Որ հավերժ հիշեն, ամեն մի տարին….»