Քաղաքական

Ժամանակն է խոսելու։ Պուտինի բաց նամակը՝ ուղղված հայ ժողովրդին

Ուշադրություն։ Բացառիկ տեղեկություն է հայտնի դրաձել՝ Պուտինի նոր ծրագրերի մասին․․

Ռուսական իշխանամետ Կարդինալ տելեգրամյան ալիքի ձեռքի տակ է հայտնե բացառիկ փաստաթուղթ, որում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նամակն է՝ ուղղված հայ ժողովրդին, որը նա պատրաստվում է հրապարակել փետրվարի 22-ին․․

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տվյալ նամակի բովանդակությունը։ Պուտինը գրել է։ Ես տեսնում և լավ հասկանում եմ թե ինչ է այժմ կատարվում Հայաստանում։ Նախապես ասեմ, որ Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի կողքին կանգնած ու մենք բարձր ենք գնահատում մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները․․

Ռուսաստանի և անձամբ ինձ համար շատ կարևոր է թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում։ Ղարաբաղում եղած պատերազմից հետո հայերը թե գոհունակության ու թե դժգոհության խոսքերով հանդես եկան Ռուսաստանի հասցեին․․

Շատերը համարում էին, որ Ռուսաստանը իրեն պահեց իսկական դաշնակցի պես ու հնարավորինս փորձեց օգնել իր բարեկամ երկրին։ Շատերը արդարացնելով մեզ մեղադրեցին հենց Հայաստանի իշխանություններին, որ նրանց վարած քաղաքականության արդյունքում մեզ չհաջողվեց էլ ավելի մեծ օգնություն ցուցաբերել․․

Շատերն էլ համոզված են, որ ռազմավարական դաշնակիցը չի լինում Ռուսաստանի նման, որ Ռուսաստանը ավելի շատ օգնության իմիտացիա ստեղծեց, քան թե իրապես աջակցեց։ Այդ մարդիկ վստահ են նաև, որ հենց Ռուսաստանը կազմակերպեց այս պատերազմը, կամ գոնե աչք փակեց ու կանաչ լույս վառեց Ադրբեջանի դեմ․․

Երկու կարծիքներն ու համոզմունքներն արդարացիորեն իրավունք ունեն լինելու և լսեի դառնալու, սակայն հայերը պետք է հիշեն շատ կարևոր մի քանի հանգամանքներ։ Առաջին․ յուրաքանչյուր պարագայում, բացի այն, որ Հայաստանը հաղթեր, միևնույնն է կլինեին մարդիկ ովքեր էլի կմեղադրեին մեզ․․

Անգամ եթե մեզ հաջողվեր կանգնեցնել կռիվը պատերազմը սկսվելու ընդամենը օրեր անց, երբ ադրբեջանական կողմը արդեն իսկ հասցրել էր որոշ տարածքներ իր տիրապետության տակ վերցներ, կարծում եմ, որ կլինեին մարդիկ, որ կասեին թե Ռուսաստանը դիտմամբ կանգնեցրեց պшտերшզմը, որպեսզի թույլ չտա մեզ հետ վերցնել կորցրած տարածքները․․

Եթե մենք ընդհանրապես չփորձեինք կանգնացնել կռիվը, նույն այդ մարդիկ կասեին, որ մեր դաշնակիցը՝ տեսնելով որ մենք օր օրի թուլանում ենք, մատը մատին չտվեց և չարեց քայլեր որ վերջ տա այս ամենին․․

Միակ տարբերակը, որտեղ մենք կլինեինք անմեղ՝ դա Հայաստանի ջախջախիչ հաղթանակը կլիներ։ Բնականաբար կարելի է հասկանալ այդ մարդկանց, քանի որ նրանք իրավունք ունեն այդպես կարծելու․․

Նրանք մտածում են, որ Ռուսաստանը գերտերություն է, որ Ադրբեջանը, Ալիևը չէր կարող թռներ այդ գերտերության ղեկավարի գլխից, որ Ռուսաստանը կարող էր ավելի շա ու հզոր զենքեր տար, որի օգնությամբ և արդյունքում Հայաստանը կհաղթեր։ Այդ մարդիկ նաև վստահ են, որ անգամ Թուրքիան չէր կարող խաղեր տար ու օգտագործեր իր կարողությունները այս պատերազմում․

Հայերից շատերը ասում են, որ եթե դուք գիտեիք ահաբեկիչների մասին, ապա ինչու նախապես ոչ մի քայլ չձեռնարկեցիք, ինչու Նարիշկինի զեկույցներից հետո զորք չմտցրիք այդ ահաբեկիչներին վերացնելու համար։ Չէ որ ամբողջ աշխարհն էր խոսում դրանց մասին։ Այս մասով առայժմ ոչինչ չեմ կարող ասել, սակայն պետք է նկատենք, որ Ռուսաստանից բացի ուրիշ ոչ մի գերտություն չկանգնեց Հայաստանի կողքին․․

Իհարկե, կարելի է ասել, որ հենց մենք թույլ չտվեցինք խառնվել, կամ Թուրքիան իր դերը ունեցավ։ Ես գիտեմ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը ուզում է բարեկամ մնալ Ռուսաստանի հետ, որ հայերի մեծ մասը, թերևս, կուրորեն վստահում է մեզ։ Դա և լավ է, և վատ․․

Իհարկե հաճելի է երբ քեզ այդքան սիրում ու վստահում են, բայց մյուս կողմից դա թուացնում է զգոնությունը և չի խթանում էլ ավելի շատ աջակցություն ցույց տալու։ Ես պետք է ասեմ նաև, որ Հայստանը ևս օգնում է Ռուսաստանին, մենք նույնպես կախում ունեք Հայաստանից ու եթե մի օր մեր հարաբերությունները փչանան, ապա դա շատ մեծ կորուստ կլինի Ռուսաստանի համար։ Այսօր մեր զորքերը կանգնած են Ղարաբաղում․․․

Շատերն ասում են որ այս պատերամը հենց սրա մասին էր, որ մենք մեր սահմանապահներին տանեինք այնտեղ։ Բոլոր դեպքերում ասեմ շատ կարևոր մեկ այլ բան․․․

Մեղադրել կարող եք ինչքան ուզեք, բայց ուրիշներին մեղադրելուց առաջ մի պահ նայեք հայելու մեջ ու անկեղծ խոստովանեք։ Պատրաստ եք արդյոք մինչև կյանքի վերջ պայքարել ձեր երկրի համար, պատաստ եք արդյոք այնպիսի ղեկարաեր ընտրել, որ միքանի տարի հետո չփոշմանեք․․

Վերջին երեսուն տարում Հայաստանում անընդհատ ցնցումներ են, իսկ ինչն է դրա հիմնական պատճառը։ Օտար երկրները որքան էլ փորձեն խառնվել ու ապակայունացնել իրավիճակը երկրի ներսում, եթե դուք համածմբած եք և ուզում եք տեսնել ձեր երկիրը ուժեղ, ու դրա համար անում եք ամեն ինչ, ապա ոչ մի երկրի ծառայություններին չի հաջողվի քանդել պետությունը․․

Բայց դրա համար նախ պետք է ինքներդ ձեզ հաշիվ տաք, ամեն ինչ ծանր ու թեթև անեք ու կերտեք ձեր հզոր պետությունը։ Մնացեք խաղաղությամբ․․․