Պատահարներ

Մայրը սպանել է իր 3 եւ 11 տարեկան երեխաներին

Մասկվայի հյուսիս-արեւելքում մայրը սպանել է իր 3 եւ 11 տարեկան երեխաներին, հայտնել է մայրաքաղաքի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլյա Իվանովան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Քննության վարկածով՝ կինը գործել է սպանությունը փետրվարի 20-ի երեկոյան բնակարանում: Այնուհետեւ նա ինքն իրեն վնաս է հասցրել պարանոցի տարածքում:

Իվանովան հավելել է, որ Գլխավոր քննչական վարչության ղեկավար Անդրեյ Ստրիժովն անձնական հսկողության տակ է առել հետաքննությունը:

Քննիչներն ու քրեագետներն աշխատում են դեպքի վայրում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները, հարցաքննվում են ընտանիքի հայրն ու հարեւանները, նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յասնի պրոյեզդի բազմաբնակարան շենքերից մեկում հայտնաբերվել են քրոջ եւ եղբոր դիեր, որոնք բնակվում էին ծնողների հետ: Վարկածներից մեկի համաձայն՝ նրանց մայրը փորձել է ինքնասպանություն գործել:

Լենտա-Ռու-ի հաղորդմամբ՝ սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու մանկահասակ երեխաների սպանության հոդվածի հատկանիշներով: