Քաղաքական

Ողջ գիշեր մտածել եմ ծերունի խոտաբիչի խոսքերի վրա եւ արդյունքում եկել եմ եզրահանգման, որ … Սամվել Առաքելյան

Ողջ գիշեր մտածել եմ ծերունի խոտաբիչի խոսքերի վրա եւ արդյունքում եկել եմ եզրահանգման, որ … Սամվել Առաքելյան: Սամվել Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Ողջ գիշեր մտածել եմ ծերունի խոտաբիչի խոսքերի վրա եւ արդյունքում եկել եմ եզրահանգման, որ էս մարդը խելքը թռցրել է, կամ երբևիցե չի էլ ունեցել։ Կոչ անելով պարալիզացնել քաղաքը, սա իրեն հաշիվ չի տալիս,

թե ինչ է նշանակում ձմեռ օրով պարալիզացնել մի քաղաք, որի բնակչությունը երկրի բնակչության կեսից ավելին է, որ այստեղ ապրում են նորածիններ, ծերեր, վիրա վորներ, հաշմա նդամներ, գործում են հիվանդանոցներ, կենսապահովման օբեկտներ… վերջապես օդանավակայան, քիչ հեռվում ատոմակայան։

Գործադուլների կոչ անելով էս մառազմատիկը մոռանում է, որ երկրում առանց այն էլ ծանր վիճակում է տնտեսությունը, որ թոշակները ու նպաստները մի կերպ են վճարվում, իսկ ատամները սրած թշն ամի գա զանը ցատկելու հարմար պահի է սպասում։ Էս աննոռմալը այնքան է վստահ իր «փառահեղ» բանավոր խոսքի վրա, որ

իրեն նեղություն չի տալիս թղթի կտորի վրա սղագրել իր «դարակազմիկ» ելույթները ու ամեն անգամ մի նոր էշություն է դուրս տալիս, 17+-ի իր գործընկերներին դնելով նորանոր անհարմար իրավիճակների մեջ, ձեռքի հետ էլ նոսրացնում միտինգավորների շարքերը։ Սրան ու իր մերձավոր շրջապատին տեսնելով, Նիկոլից փոքրիշատե

հիասթափված ժողովրդական զանգվածները նոր ուժով են համախմբվում թավշյա Փաշինյանի շուրջ։ Ստեղծված իրավիճակում, չեմ կարող չնկատել «հաղթած ու հպարտ» քաղաքացիներիս մեղքը եւ մեր առաջնորդի հան ցավոր անգործությունը, որը կայանում է հետևյալում՝

Մենք ավարտին չհասցրեցինք հեղափոխությունը, չմեկուսացրեցինք եւ չունեզրկեցինք հան ցավոր բուրգի գոնե թոփ տասնյակին, որն էլ իրենց ձեռքում կուտակված հսկայական դրամական միջոցներով ձգտում է ամեն գնով հասնել ռևանշի։ Համբերություն ամենեցուն!