Միջազգային

Երկրին է մոտենում մարզադաշտի մեծության աստղակերպ

Փետրվարի 22-ին Երկրին կմոտենա մարզադաշտի մեծության աստղակերպ, հայտնել է NASA-ի JPL գիտահետազոտական կենտրոնը:

Հաշվարկների համաձայն՝ 2020 XU6 աստղակերպը մոտ 213 մետր տրամագծով կմոտենա մոլորակին մոտ չորս միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Այդ օրը Երկրի կողքով կանցնեն նաև 2020 BV9՝ 23 մետր տրամագծով (մոտ 5,6 միլիոն կիլոմետր հեռավորության վրա) և 2021 CC5 (40 մետր տրամագծով, որը կանցնի մոտավորապես 6,9 միլիոն կիլոմետր հեռավորության վրա) աստղակերպները: