Քաղաքական

«Ինքը մեզնից կոռումպացված է»․ Սաշիկ Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն տեսակետները, որ Սարգսյանները Հայաստանում ամենակոռումպացված ընտանիքն են, Սաշիկ Սարգսյանը նշեց. «Ինքը մեզնից կոռումպացված է»:

Թե ինչ ակնկալիքով է մասնակացում այսօրվա երթին, պատասխանեց․ «Ապիկար իշխանության հրաժարականի ակնկալիքով»։ Ս․ Սարգսյանը նշեց, որ կողմ է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։