Հասարակություն

Ադրբեջանցիները նկարահանել են հայ զինծառայողների մարմինների կադրեր՝ բեռնատարի թափքում կուտակված

Ադրբեջանցիները հրապարակել են Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների մարմինների կադրեր: Դիերի մեծ մասը ծածկված է պոլիէթիլենային տոպրակներով:

«Զոհերի մարմինները փաստացի փտում ու անճանաչելի են դառնում, իսկ պաշտոնապես հայտարարում են, թե որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել»,- գրում է «Մեդիապորտ» թելեգրամ-ալիքը: