ՀասարակությունՄիջազգային

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուբայում մերկ ֆոտոսեսիայից հետո ռուս և ուկրաինացի կանայք են ձերբակալվել

Դուբայում ձերբակալել են զանգվածային ինտիմ ֆոտոսեսիայի մասնակիցներին. նրանք բոլորն էլ, ըստ որոշ տվյալների, ծագումով ԱՊՀ երկրներից են: Այժմ նրանց տուգանք և ազատազրկում է սպառնում։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր հարևան երկնաքերի պատուհանից արված տեսագրություն: Տեսագրության մեջ կարելի է տեսնել, թե ինչպես են թափանցիկ պատշգամբում տասնյակ աղջիկներ հայտնվել. նրանք բոլորը մերկ են եղել:

Այդ ժամանակ նրանց նկարելիս է եղել լուսանկարիչը։
Daily Mail պարբերականն իր հերթին ներկայացրել է լուսանկար, որն արվել է անմիջապես տեղում։ Թերթի տվյալներով՝ ֆոտոսեսիան արվել է ինչ-որ իսրայելական կայքի համար նախատեսված գովազդային ակցիայի շրջանակներում: