Քաղաքական

«4 րոպե 37 վայրկյանում 10 անգամ նայում է իր շպոյի մեջ». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մոսկվայում մեկնարկած Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի և արդյունքների մասին դեռ կարտահայտվեմ:
Սակայն հանդիպման առաջին իսկ կադրերից կրկին պարզ է դառնում, որ, համոթ բոլորիս, սույն անգրագետ և փնթի բոսյակն է դեռ ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին:

4 րոպե 37 վայրկյան տևողությամբ իր ներածական ճառում այս ոչնչությունը 10 (!) անգամ նայում է իր շպոյի մեջ: 10 անգամ:
Իսկ այս տեսանյութում երեևում է, որ նա չի հիշում, չգիտի ու չի պատկերացնում անգամ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում առկա ռազմատեխնիկական և ռազմական ձևաչափերի ճշգրիտ անունները»: