Քաղաքական

Հրապարակվել է սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը

ՀՀ Անվտանգության խորհուրդը հրապարակել է 2020 թ. սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը։

Հրապարակված սեպտեմբերի 30-ի ձայնագրության մեջ Օնիկ Գասպայրյանը հստակ ասում է.

«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել …

Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք …

«Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: