ՄշակույթՇոուբիզնես

Այսօր ծիծաղի թագուհու՝ Սվետլանա Գրիգորյանի հիշատակի օրն է. մանրամասներ արտիստուհու մասին

Սիրված ու տաղանդաշատ արտիստուհի Սվետլանա Գրիգորյանը յոթ տարի առաջ այս օրն աշխարհափոխ եղավ, սակայն շարունակում է ապրել ու հիշվել իր կերտած կերպարներով, խարիզմատիկ դերերով։ Արտիստուհին ծնունդով Երևանից էր։

Սվետլանա Գրիգորյանը կյանքը բեմի հետ որոշել է կապել դեռևս տասներեք տարեկանում։ Նա շուրջ հիսունհինգ տարի հանդես եկեվ բեմում՝ իր ներկայությամբ ու դերերով ապրեցնելով իր հանդիսատեսին։

Սվետլանա Գրիգորյանի հիմնական խաղընկերը, ինչպես հայտնի է, մեկ այլ հայտնի ու սիրված արտիստ Կարպ Խաչվանքյանն էր, ում հետ միասին էլ Սվետլանա Գրիգորյանը կարողանում էր թատրոնի բեմից անսպառ ծիծաղ և ուրախություն ապահովել։

Դերասանուհին տարբեր տարիների հանդես է եկել ոչ միայն հայրենիքի թատրոններում, այլ նաև արտասահմանյան բեմերում։ Ճիշտ է՝ նրա հանդիսատեսի գերակշռող մասը դարձյալ շարունակում էին մնալ հայերը, սակայն արտիստուհին մեծ հաջողությամբ կարողանում էր հանդես գալ նաև արտերկրում։

Սվետլանա Գրիգորյանն իր կենդանության օրորք կարողացել է վայելել սիրված ու գնահատված լինելու հաճույքը։