ՄշակույթՇոուբիզնես

Հումորի ու ծիծաղի վարպետ Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հումորի ու ծիծաղի վաստակավոր ու լեգենդար ներկայացուցիչ Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է այսօր։ Ա․ Ղազարյանը բոլորում է ծննդյան յոթանասուներկու տարին։

Չնայած յաս պատկառելի տարիքին՝ Աշոտ Ղազարյանը շարունակում է հանդես գալ բացառիկ էներգիայով ու ավյունով։

Աշոտ Ղազարյանը մեր այն հայտնի հանրային դեմքերից է, ով մշտապես կայուն կերպարով է հանդես գալիս։ Նա մշտապես ակտիվ գործունեության մեջ է, բազմակողմանի զբաղված։

Ա․ Ղազարյանի տիկինը՝ Մելանյան, ամուսնու հայտնիության հանգամանքով պայմանավորված, ևս հայտնի դեմք է դարձել։

Մինչ այսօր էլ իրենց երիտասարդությունը պահպանած ամուսնական զույգը երկու զավակի՝ տղայի և աղջկա ծնողներ են։

Աշոտ Ղազարյանի տղան էլ, աղջիկն էլ իրենց հերթին ունեն ընտանիքներ։ Ավելին․ Աշոտ Ղազարյանի դստեր զավակներն իրենց հերթին շարունակում են իրենց տաղանդավոր պապիկի ընտրած մասնագիտական գիծը՝ հանդես գալով հայկական ու ռուսական բեմերում։

Աշոտ Ղազարյանի թոռնիկներն առիթ ունեցել են հիացնելու և զարմացնելու բազմաթիվ երաժշտասեր անձանց։