Քաղաքական

Բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավերին, ասել է․

«Բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով, բայց չեմ կարծում տղամարդկությունից խոսացողը տղամարդկության հետ առնչություն ունի»։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Ապարանի գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր․

«Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթները ընդամենը մի քանի էջ են, բայց այդ մի քանի էջերի և էդ պատմության մեջ էնքան նրբություններ կան, որ շատ կարևոր է, որ քաղաքացին այդ նրբություններն արձանագրի։ Ես ակնկալում եմ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան։ Ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ։ Եվ եթե մինչև այդ բանավեճը չպատասխանեն, էդ բանավեճի ժամանակ նրանք ստիպված են լինելու պատասխանեն հարցադրումներին։ Այո, ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճի։ Էդ բանավեճի ժամանակ ամենալավը կերևա։ Որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել։ Կգաք, դեմ-դիմաց կկանգնենք և կխոսենք, և բացատրություն կտանք։ Այո, Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե ինչու է 1997-1998 թվականներին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»։