Ժամանց

«Հեղափոխությունից մի քանի օր հետո Սերժ Սարգսյանի աշխատասենյակում մի ապշեցնող բան տեսա»․ Դանիել Իոաննիսյան

«Հեղափոխությունից մի քանի օր հետո Սերժ Սարգսյանի աշխատասենյակում մի ապշեցնող բան տեսա»․ Դանիել Իոաննիսյան » src=»/images/photos/210610/heghaphoxutyunic-mi-qani-or-he-n213156-1.jpg» alt=»«Հեղափոխությունից մի քանի օր հետո Սերժ Սարգսյանի աշխատասենյակում մի ապշեցնող բան տեսա»․ Դանիել Իոաննիսյան» width=»527″ height=»301″ />

ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձայնագրությունների ու կոմպրոմատների սիրահարը
Հեղափոխությունից մի քանի օր հետո Բաղրամյան 26-ի` Սերժ Սարգսյանի աշխատասենյակում մի ապշեցնող բան տեսա` DVD նվագարկիչ, վիդեոմագնիտոֆոն ու, դրանց միացած, փոքր հեռուստացույց։

Աչքերիս չէի հավատում։ Մի 15 տարի վիդեոմագնիտոֆոն տեսած չկայի։ Բայց իրոք դա էր… Այդուհանդերձ, պարզեցի, որ այդ շենքում ոչ վիդեոկասետ կար, ոչ էլ՝ DVD:
Հարց՝ Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք DVD նվագարկիչ ու վիդեոմագնիտոֆոն, եթե ոչ հին կոմպրոմատ-վիդեոները նայելու… Եվ որտե՞ղ են հեղափոխությունից հետո տարվել այդ բոլոր DVD-ներն ու վիդեոկասետները։
Հ.Գ. Սերժ Սարգսյանը թեկնածու չէ, դրա համար հանգիստ անդրադառնում եմ իրեն»: