Պատահարներ

Մահացած 14-ամյա երեխան մարզիկ էր. մանրամասներ

iPress.am- ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․

«Ճիշտ երկու օր առաջ Աշոտը հաղթանակ բերեց մեզ` վաստակելով Ձյուդոյի չեմպիոնի տիտղոսը։
Այսօր լսեցինք անսպասելին…

 

Էս ի՞նչ դժբախտություն է»։
Հրապարակման մեկնաբանություններից հայտնի է դառնում, որ խոսքը վերաբերում է ծառից ընկած երեխային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ոստիկանությունը հայտնել է․

«Հունիսի 08-ին, ժամը 11:50-ին «Շտապ օգնության կայան» ՓԲԸԱ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով ներկայացել են Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ փողոցի թիվ 50 հասցե, որտեղ ծառից վայր ընկած և մահացած վիճակում հայտնաբերել են Ա. Պ.-ին (ծն. 2007թ.):

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն երկաթյա սանդուղքով բարձրացել է նշված տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն»: