Շոուբիզնես

Լիլիթ Կարապետյանը և Վիգեն Ահարոնյանը սիրավեպ ունե՞ն. նրանք միասին էին Դուբայում. ՖՈՏՈ

Երկար ժամանակ է, ինչ քննարկվում է, որ Լիլիթ Կարապետյանը և «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծից մասնակից Վիգեն Ահարոնյանը սիրավեպ ունեն:

Վերջիններս հերքում են այդ տեղեկությունը, սակայն նրանց հաճախ կարելի է հանդիպել միասին ժամանակ անցկացնելիս: Հետաքրքիրն այն է, որ Starnews-ի աչքից չի վրիպել, որ վերջերս էլ հանգստանում էին Դուբայում, թեպետ, հանուն արդարության, նրանց հետ էին նաև իրենց մյուս ընկերները:

Հավելենք, որ նախկինում Լիլիթ Կարապետյանը տանիք է կիսել Դավիթ Թուջարյանի հետ, որդի ունեցել նրանից, սակայն բաժանումից հետո Դավիթն ըստ Լիլիթի՝ նույնիսկ որդու հետ չի շփվում: Դավիթ Թուջարյանը հակառակն է պնդում:

Нет описания.