Շոուբիզնես

Հուզիչ տեսանյութ, թե ինչպես է Էդգար Իգիթյանը նորածին որդուն հիվանդանոցից տուն տանում (լուսանկար, տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 16-ին ծնվել է դերասան Էդգար Իգիթյանի եւ նրա կնոջ՝ Լուսինե Չոբանյանի առաջնեկը։ Զույգը որդի է ունեցել, որին ծնողները Լեո են անվանակոչել։

Էդգարը հրապարակել է հուզիչ տեսանյութ, թե ինչպես է որդուն հիվանդանոցից տուն տանում: Starnews-ը ներկայացնում է դերասանի գրառումը, որն արել է տեսանյութին կից:

«Արժեր ապրել այս աննկարագրելի ակնթարթի համար….
Հարազատ հոտ, այս հոտը չեմ փոխի աշխարհում ոչ մի բանի հետ…
Մեր մեծ սիրուց ծնված Լեոնս Աստված օրհնի քո ծնունդը տղես
Շնորհակալ եմ քեզ, սերս»

Нет описания.

Իսկ նախքան դուրսգրումն Էդգարը հրապարակել է նաև նորածին որդու ծննդյան վկայականը՝ գրելով հետևյալը.

«Ծնունդդ շնորհավոր տղես — Լեոն Իգիթյան:
Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք։
Հավելենք, որ երբ Լեոն լույս աշխարհ էր եկել, դերասանը գրել էր. «Շնորհակալ եմ քեզ, որ եկար իմ կյանք»։