Շոուբիզնես

Լևոն Արոնյանի կինը կլորիկացած փորով լուսանկար է հրապարակել. զույգը բալիկի՞ է սպասում. լուսանկար, Տեսանյութ

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը և նրա սիրելին՝ Անիտա Այվազյանը, ներկայումս Փարիզում են: Անիտան այնտեղ արված լուսանկար է հրապարակել, որից հետո համացանցում սկսվել են քննարկումներ, որ նա հղի է:

Լուսանկարում նկատելի է Անիտայի կլորացած փորիկը:

Լուսանկարին կից Անիտան գրել է. «Բարև Փարիզից»:

Հավելենք, որ վերջին շրջանում Անիտան ներկայանում է միայն լայն հագուստով:

Հիշեցնենք, որ նախքան Անիտային հանդիպելը Լևոնն ամուսնացած է եղել, սակայն շախմատիստի առաջին կինը՝ Արիանա Կաոլին, մահացել է նախորդ տարվա մարտի 30-ին ավտովթարի հետևանքով: