Հասարակություն

Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է․ կա 5 վիրավոր

Civic.am-ը Սիսիանի բնակիչներից տեղեկացել է, որ այսօր առավոտից Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերում՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այդ ավտոբուսներից մեկը վթարվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Արցախցիներին տեղափոխող մեքենան ավտովթարի է ենթարկվել M2 մայրուղու Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում։

«Սիսան» ԲԿ-ից պատասխան հաստատել են, որ վթարվածները Արցախից են։ «Կանչը շտապօգնությունը ստացել է Սանռակունք-Անգեղակոթ ճանապարհից։ Արցախցիներ են, 4-ը՝ կանայք ու երեխաներ, միջին ծանրության են, վարորդի վիճակը ծանր է, վիրահատում են, գտնվում է հոսպիտալում»,- փոխանցել են հիվանդանոցից։

Կայքի տեղեկություններով՝ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար արցախցիներին բերել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։