Հասարակություն

«Մեր ընտանիքից երևի միայն Արփին չի թիրախավորվել»․ Նիկոլ Փաշինյան

«Որդուս գերիների հետ փոխանակելու առաջարկը կապված էր նրա հետ, որ ոմանք ասում էին՝ թող որդուն տա, գերիներին վերադարձնի»,- այսօր՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից իր ընտանիքը թիրախավորելուն՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց․ «Պատերազմից առաջ էլ մեր ընտանիքնին գնդակահարելու տեսարաններ էին բեմադրում․․․ Մեր ընտանիքից երևի միայն Արփին, ով վեց տարեկան ա, չի արժանացել․․․ էն էլ կարող ա ուշադիր չենք եղել։ Օրինակ՝ Շուշանին զրպարտելու գործով դատական պրոցես կա, և դրա հեղինակը ընդդիմադիր ակտիվիստներից մեկն ա»,- նկատեց Փաշինյանը։