Շոուբիզնես

Միհրանի ու Արփիի որդին սկսել է անել իր առաջին քայլերը․ պատկերացնել կարելի է ծնողների ուրախությունը․ տեսանյութ

Միհրանի և Արփիի առաջնեկն արդեն շուրջ մեկ տարի է, ինչ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում։

Պատճառը նաև ծնողների անմիջականությունն է այս հարցում, քանի որ նրան այն ծնողներից են, ովքեր չեն խուսափում իրենց բալիկի մասին խոսել, նրան ցուցադրել հանրային լայն հարթակներում։

Շուտով՝ ընդամենը երկու օր անց, փոքրիկ Ռոբերտը կբոլորի ծննդյան մեկ տարին։ Այս մեկ տարվա ընթացքում ծնողները նշանավորել են Ռոբերտի ամեն մի ամսական հոբելյանը, նրա հետ կապված կարևոր իրողությունները՝ դրանք կիսելով նաև իրենց հետևորդների հետ։

Այսօր արդեն Ռոբերտը սկսում է անել իր առաջին քայլերը բառի ուղիղ իմաստով։ Նրան առաջին քայլերը օգնում են անելու նրա ծնողները։

Աներևակայելի է պատկերացնել այն ծնողի ուրախությունը, ով օգնում է իր առաջնեկին՝ անելու իր առաջին քայլերը։

Այդ զգացողությունները կարելիէ միայն պատկերացնել։ Արփիի և Միհրանի ուրախության ապրումները կարելի է տեսնել ստորև կցված նյութի մեջ։