Քաղաքական

«ՌԴ ԱԳՆ-ն անպատասխան չի թողնի Անկարայի՝ Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությունը». Զախարովա

Մոսկվան անուշադրության չի մատնի Թուրքիայի արտգործնախարարության՝ Ղրիմի տարածքում անցկացված Պետդումայի ընտրությունների արդյունքների չճանաչման մասին հայտարարությունը: Այս մասին «Соловьев Live» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Թուրքիան շատ լավ գիտի,

 

որ Ղրիմը ՌԴ սուվերեն տարածք է համարվում և նաև լավ գիտի, որ նման հայտարարությունները մենք անուշադրության չենք մատնում»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով, Ռուսաստանը հետևություններ կանի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը թվիթերյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմում անցկացված ընտրությունները:

«ՌԴ ԱԳՆ-ն անպատասխան չի թողնի Անկարայի՝ Ղրիմում ընտրությունները չճանաչելու հայտարարությունը». Զախարովա