Շոուբիզնես

Հայկոյի թոքերի 90%-ն ախտահարված է. վերջին նորությունները՝ հիվանդանոցից

Starnews.am-ը գրում է.

Հայկոյի մոտ արյան վարակում է, թոքերի 90%-ն ախտահարված է: Այս մասին Starnews-ին հայտնել են մեր աղբյուրները:
Երգիչ Հայկոյի առողջական վիճակում դրական փոփոխություն չկա:

Համաձայն նրանց՝ Հայկոյի մոտ արդեն օրգանների անբավարարություն է, քանի որ թթվածինը տեղ չի հասնում: Օրգանները հերթով սկսում են չկատարել իրենց գործառույթը:

Չնայած այս ամենին՝ ըստ բժիշկների՝ ապաքինման հույս կա:

Հայկոն շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում է:

Հիշեցնենք՝ Հայկոն (Հայկ Հակոբյան) ծանր վիճակում հոսպիտալացվել էր «Միքայելյան» հիվանդանոց (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ): Երգիչը կորոնավիրուսով էր վարակվել, ինչի հետեւանքով էլ առողջական վիճակը վատացել է: