Հասարակություն

Կյանքից հեռացել է Փարաջանովի որդին

63 տարեկանում Ուկրաինայում իր մահկանացուն է կնքել հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը: Այս մասին տեղեկացնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ նախորդ տարի՝ 2020-ի հունիսին, մահացել էր Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Իվանովնա Շչերբատյուկը: