Քաղաքական

Հանկարծամահ է եղել Գյումրու ավագանու թեկնածուներից մեկը. նա 35 տարեկան էր

Քիչ առաջ իր տանը հանկարծամահ է եղել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի 9-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն՝ 35-ամյա Միշա Չոմարյանը։ Նա երաժիշտ-մանկավարժ էր, աշխատում էր Գյումրու երաժշտական դպրոցներից մեկում և Մարմաշենում։ Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։

«Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն «Առավոտ»-ին ասել է, որ ժամանակավորապես դադարեցնում են քարոզարշավը։