Ժամանց

Թո՛ղ սա դաս լինի այն «տղամարդկանց», որոնք ֆեյսբուքում առյուծի կաթ են խմում․ սկանդալային Անիտա Հարությունյանը խայտառակ է արել իրեն հայհոյողին

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը Yerevan24.info-ին պատմել է վերջին օրերին հայտնված նոր սկանդալի, իր հասցեին վիրավորանքների, անձնական կյանքի, սիրելիի հետ հարաբերություններն օրինականացնելու մասին:

— Անիտա, վերջին օրերին վրդովմունք արտահայտող գրառումներ եք կատարում՝ հրապարակելով մի տղամարդու լուսանկար: Ասացիք, որ Ձեր լուսանկարի տակ հայհոյանքներ է գրել: Երեկ գնացել էիք նրա բնակավայր: Ի՞նչ տեղի ունեցավ, կմանրամասնե՞ք:

— Ճիշտ եք նկատել, բայց նման երևույթներին տղամարդ անվանելը մեղմ ասած սխալ է: Նա տղամարդ չէ, այլ խեղկատակ, ով ինքնահաստատվում է կանանց շնորհիվ: Շատ կոպիտ մեկնաբանություն էր գրել, ինչին ի պատասխան՝ նա շատ լուրջ պատժվեց: Խայտառակ եղավ ոչ միայն իր ընկերական շրջապատում, այլ նաև տանը:

— Ինչո՞ւ որոշեցիք հրապարակային ձևով «դաս տալ» տվյալ անձին:

— Հավատացեք, դուք տեսել եք այդ պատմության մեկ տոկոսը: Շատ լուրջ պատմության մեջ ընկավ, և շատ ազդեցիկ մարդիկ զբաղվեցին իրենով: Թող սա դաս լինի բոլոր այն «տղամարդկանց», ովքեր ֆեյսբուքում առյուծի կաթ են խմում ու աջ ու ձախ հայհոյում:

— Հրապարակել էիք նաև նրա կնոջ լուսանկարը: Ո՞րն էր նպատակը:

— Նման կանայք պետք է այնպես անեն, որ իրենց տղամարդիկ աջ ու ձախ չնայեն… Խնդիրը առաջացել էր նրանից, որ այդ «տղամարդը» ինձ հաճոյախոսել էր, և այդ հաճոյախոսություններն անպատասխան էին մնացել: Կանայք, մի՛ հագեք ձեր հաստ գուլպաներն ու պառկեք ձեր սիրելիի կողքին․ արդյունքում կունենաք աջ ու ձախ նայող ամուսին:

— Գրել էիք, որ Ձեզ վիրավորած անձը պետք է ներողություն խնդրի Ձեր տերերից: Ովքե՞ր են Ձեր տերերը, ո՞ւմ նկատի ունեք և արդյո՞ք արդեն խնդրել է ներողություն:

— Տերեր ասելով՝ ես ցիտել էի նրան, քանի որ նա նշել էր, որ հայհոյում է նաև տերերիս: Այո, խնդրել է ներողություն, բայց միևնույն ժամանակ վախկոտի պես հետ է կանգել իր արած քայլերից՝ նշելով, որ իր էջով այլ մարդ է գրել:

— Օրեր առաջ բում առաջացրեց Ձեր հայտարարությունն այն մասին, որ մինչև 25 տարեկան կույս եք եղել: Հանրությանը հետաքրքրում է՝ արդյոք երբևէ ամուսնացած եղե՞լ եք, թե՞ միայն կողակից եք ունեցել:

— Իսկապես, շատ քննարկվեց այդ արտահայտությունը: Նաև ասել եմ, որ շոու բիզնեսի 90%-ից ավելի բարոյական եմ: Անձնական դաշտս՝ դեպքերը, դեմքերն ու իրադարձությունները, փակ է հանրության համար:

— Միշտ ասել եք, որ սիրում եք: Այս պահին Ձեր կողքին տղամարդ կա՞: Եթե այո, ապա պատրաստվո՞ւմ եք օրինականացնել ձեր հարաբերությունները:

— Այո՛, ես սիրում եմ ու արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ վայելում եմ սիրելիիս: Հավատացեք ԶԱԳՍ-ի թուղթը չէ, որ պետք է ամրապնդի մեր սերը: Մեր սերը ամուր է ու օրինակ՝ շատերի համար:

— Վերջում, ի՞նչ կցանկանաք ավելացնել։ 

— Ուզում եմ, որ 2020 թվականի նման տարի այլևս չլինի: Դաժան ու ծանր տարի էր՝ լի անթիվ կորուստներով: Ուզում եմ, որ բոլորը հարգեն այս սուգն ու չնշեն Ամանորը, իսկ ես այդ օրը կլինեմ Եռաբլուրում՝ իմ հերոս տղերքի և նրանց ընտանիքների կողքին:

Սոնա Հարությունյան