Միջազգային

Մարդկանց հրամայելու են տնից 450 մետրից ավելի չհեռանալ

Իսրայելը երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի բռնկման ֆոնին կդառնա աշխարհի առաջին երկիրը, որը նորից կվերականգնի երկրի ամբողջ տարածքով մեկ կարանտինն ու խիստ մեկուսացման ռեժիմը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է www.dailymail.co.uk պարբերականը:

Հրեական նոր տարվա նախօրեից` գալիք ուրբաթ օրվանից սկսած երերկրում երեք շաբաթ շարունակ փակ կլինեն դպրոցները, ռեստորանները, առևտրի կենտրոնները, հյուրանոցներն ու այլ ենթակառուցվածքները, կմտցվեն նաև տեղաշարժի սահմանափակումներ:

Մարդկանց հրամայելու են տնից 450 մետրից ավելի չհեռանալ:

«Մեր նապատակն է կանխել աճը (դեպքերի) և ցածրացնել հիվանդացության թիվը: Ես գիտեմ, որ այս քայլերը թանկ են նսելու մեզ վրա: Սա այն տոնը չէ, որին մենք սովոր ենք»,-ասել է Նեթանյահուն:

Սահմանափակումները ուժի մեջ են մտնելու ուրբաթ` հրեական նոր տարուց ժամեր առաջ և պահպանվելու են հրեական գլխավոր տոների ընթացքում:

Իսրայելում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 156 823, մահվան` 1126 դեպք:

Աղբյուրը՝ www.tert.am