ԳԼԽԱՎՈՐՀասարակություն

Ի՞նչ գումարներ է յուրացրել Արյունաբանականի նախկին տնօրենը․ մանրամասներ

Արյունաբանականի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Յոլյանի անվան արյունաբանական նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։

Նշենք, որ խոսքը արյունաբանականի նախկին տնօրեն, ՀՀԿ–ական Սմբատ Դաղբաշյանի մասին է։
«Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոսը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, 26.5 մլն դրամի յուրացում է կատարվել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գառնիում ընկերոջը սպանել է փողի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. մեղադրանք է առաջադրվել

Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2018-ին, երբ Դաղբաշյանն ազատվեց տնօրենի պաշտոնից, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հետաքննություն է ընթանում արյունաբանականում։

Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/armenia/20200916/24479703/ayrunabanakani-naxkin-tnorenin-mexadranqe-arajadrvel.html