ԺամանցՄիջազգային

Քիմ Քարդաշյանը կսառեցնի Facebook-ում և Instagram-ում իր հաշիվները՝ միանալով #StopProfitForHate արշավին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ի թիվս այլ հայտնիների, միացել է Facebook սոցիալական ցանցի դեմ #StopProfitForHate թիրախային արշավին։ Թվիթերի իր հետևորդներին նա հայտնել է, որ, ի նշան բողոքի, սեպտեմբերի 16-ին սառեցնում է իր հաշիվները Facebook-ում և Instagram-ում։ «Ես չեմ կարող ձեռքերս ծալած լուռ նստել, քանի դեռ այդ հարթակները շարունակում են թույլատրել ատելության խոսքի, քարոզչության և ապատեղեկատվության տարածումը, որի նպատակն է պառակտել Ամերիկան»,- գրել է նա և հավելել, որ սոցիալական կայքերում ապատեղեկատվության տարածումը լրջագույն հետևանքներ է ունենում ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների և ժողովրդավարության վրա։ Արշավի նպատակն է Facebook-ին ստիպել ավելի ագրեսիվ գործողությունների դիմել ատելության հրահրման, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի և նման բովանդակության նյութերը արգելափակելու հարցում։

Աղբյուրը՝  https://www.aravot.am/2020/09/16/1135296/?fbclid