Քաղաքական

Բողոքի ակցիան շարունակվում է` 6 անգամ թանկ պետք է վաճառվի ապրանքը մաքսային փոփոխությունների պատճառով․․․Տեսանյութ․․․

Աառավոտից Կառավարության շեքի դիմաց բողոքի ակցիան են իրականացնում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք բողոքում են հագուստի ու կոշիկի ներկրման հարկային բեռի ավելացումից։ Ըստ նրանց` դրանք ավելի բարդացնում են իրենց աշխատանքը և գրեթե անհնար են դարձնում:

 

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մաքսազերծումը մոտ 6 անգամ ավելացել է. «Կոշիկի ու հագուստի մաքսազերծումը միշտ եղել է 3 դոլար 25 ցենտ, հիմա այդ մաքսազերծման գինը մոտ 6 անգամ ավելանում է։ Դրանք լայն սպառման ապրանքներ են և սա բերելու է ապրանքների գնի բարձրացմանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այդքան արտադրանք չունի, որ իր ներքին շուկան սպառի։ Հիմնականում Չինաստան, Թուրքիայից են ներկում։ Խոսքը հավաքական բեռների մասին է, երբ մի կանտեյների մեջ մի քանի մարդիկ հավաքական ապրանք են ունենում, մոտավորաապես 70-100, նույնիսկ 150 հոգի մի կանտենյերով բեռ են բերում»։