Հասարակություն

Ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը կավելանա

Ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը կավելանա. ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլ նաև տարածարջանային այլ օդանավակայաններից: Այս մասին hայտնում է ՌԴ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ դաշնային շտաբը:

«Կավելանա թռիչքների քանակը դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, շաբաթական մեկ թռիչք՝ փոխադարձ հիմունքներով Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից, բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, որոնց հետ կապված որոշումներն ընդունվել են ավելի վաղ»: