Ժամանց

«Չարաբաստիկ քովիդը մեզնից խլեց ևս 3 կյանք». Թաթա Սիմոնյանի գրառումը

Երգիչ Թաթա Սիմոնյանը Ֆեսյբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի արդյունքում մահացած հարազատ մարդկանց:

«Այս օրերի ընթացքում չարաբաստիկ քովիդը մեզնից խլեց ևս երեք կյանք՝ մեր հարազատ ընկեր, երաժիշտ Արմեն Տոնոյանին, մեր ընկեր, հայտնի հաղորդավար, 3-րդ ալիքի համահեղինակ Արտավազդ Եղոյանի սիրելի կնոջը` Մարգոյին և մեր քաղաքի ամենաճանաչված բժիշկներից մեկին` բոլորիս կողմից սիրված Գեորգի Կիմիչին:

Լույս իջնի ձեր շիրիմներին:

Խորին ցավակցություններս նրանց հարազատներին, բարեկամներին, ընկերներին»,- գրել է նա: