Հասարակություն

Եթե երեկ օգտվել եք մետրոյից, ապա իմացեք․ հայտարարություն

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելիˊ ուղևորներ, Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի մետրոպոլիտենի

«Երիտասարդական» կայարանից «Բարեկամություն» կայարան ուղևորվելիս, քաղաքացի Ստեփանյան Մհերը գնացում մոռացել է իր շագանակագույն թղթապանակը՝ շատ կարևոր փաստաթղթերով։

Թղթապանակը վերցրել է ուղևորներից մեկը և չի փոխանցել ո՛չ մետրոպոլիտենի աշխատակիցներն, ո՛չ հերթապահություն իրականացնող ոստիկաններին ։

Խնդրում ենք օգնել քաղաքացուն գտնել փաստաթղթերը։ Տարածելը խրախուսվում է։ Կորսվածի վերաբերյալ զանգահարել քաղաքացի Ստեփանյան Մհերին ՝ հեռ․ 055 94 54 34»,-նշվում է հայտարարության մեջ։