Հասարակություն

Փշաքաղվեցի, տեր Աստված. միայն իմանաք, թե ով է Երևանում դաժանորեն սպանված 28-ամյա աղջիկը. իսկ այն, ինչ հայտնաբերել են բնակարանում, Ձեզ շոկի կենթարկի. պարզվում է նա…

Սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում երիտասարդ աղջկա դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի

խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի, պետի տեղակալ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին:

Դատաբժիշկը տեղում զննելով հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա է հասել խեղդելու հետևանքով: Այս պահին տեղում դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները՝ Վ. Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր են ժամանել

նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ սպանվածը վարձակալական հիմունքներով է բնակվել այստեղ և այդքան էլ շփում չեն ունեցել նրա հետ: Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նաև ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար նախատեսված իրեր, կեղծամներ, ինչպես նաև սեռական գործողությունների ժամանակ օգտագործվող մտրակ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջաններ դատախազ Արմեն Աֆանդյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: