Հասարակություն

Ցավալի լուր ստացանք… միայն իմանաք, թե ով է ժամեր առաջ մահացած զինվորը. Աստված հոգիդ լուսավորի, զինվոր ջան

Հակառակորդի սադրանքից մահացած կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը Վանաձորից էր:

Araratnews.am-ը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից տեղեկացավ, որ սերժանտն ամուսնացած էր, ունի 2 անչափահաս երեխա:

Ապրում էր մոր հետ, սոցիալական միջին պայմաններում:

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է՝

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։