Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը Երևան է վերադարձել. նա կարևոր հանդիպման մասին է ակնարկել

Արցախից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` այս պահին Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է Երևան, որովհետև վաղը ՀՀ մայրաքաղաքում կարևոր հանդիպում ունի:

Թե ում հետ է հանդիպելու, չկարողացանք ճշտել, սակայն մեր աղբյուրներով կփորձենք պարզել՝ ինչ է ակնարկել շատ նեղ միջավայրում՝ ասելով հանդիպում ունեմ, կվերադառնամ:

Հասկանալի է, որ հանդիպումը կապված է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների և Արցախի հարցի հնարավոր կարգավորման հետ։