Քաղաքական

Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ. Նիկոլ Փաշինյանը՝ AFP գործակալությանը

«Հակամարտությունների կարգավորումը պետք ա իրականացվի փոխզիջումների հիման վրա։

Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների», – շահարկումներից խուսափելու նպատակով, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ներկայացրել է վարչապետի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։

Գևորգյանը հորդորում է ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց։