Հասարակություն

«Ազգային երգչից» հայտնի Արթուր Խաչենցի ոգևորիչ կատարումը ռազմաճակատից. երգիչը որպես կամավոր է մեկնել առաջնագիծ

Երիտասարդ երգիչ Արթուր Խաչենցը, ով լսարանին հայտնի է «Ազգային երգիչ» նախագծից, այս օրերին որպես կամավոր ռազմաճակատ է մեկնել: Ծննդով Արցախից Արթուրը իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երգում է հայտնի «Գինի լից» երգը:

«Պատերազմական իրավիճակներում մարտական ոգին երգով բարձրացնելը երբեմն անհրաժեշտություն է»,- կից գրել է նա:

Արթուրի տեսանյութը լայն տարածում է գտել: Նազենի Հովհաննիսյանը ևս այն տեղադրել է իր էջում և գրել.

«Խաչենց ընտանիքի պայծառ տղան է: Հե՜յ, մեր տղա, ցավդ տանեմ, էս ինչ ոգի կա երգիդ մեջ, էս ինչ զրնգուն կյանք ու սեր կա: Իսկական Խաչենց ու արցախցի: Առավոտ շուտ մտքի ու տրամադրության սթափ, ոգեղեն ամրության մեծ չափաբաժին: Ցավդ տանեմ:

Դե ո՞նց չսիրահարվեն մեր աղջիկները էս լույսի պես տղերքին, ո՞նց չգրեն սիրո խոսքեր, ո՞նց չսպասեն ու հետները հավասար իրենց առաջնագծում չճակատեն:

Արթուր ջան, երգդ թող սլանա վեր ու հասնի արդարությանը, եթե այն դեռ գոյություն ունի:

Խաղաղություն Հայաստան աշխարհին»: