Հասարակություն

«Օմարի արծիվը»… Ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ եկել էր Աֆղանստանից… Դավիթը, կատարելով այս սխրագործությունը, փրկեց զինվորների կյանքեր, սակայն ինքը հերոսաբար զոhվեց

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը լայնածավալ պատե րազմ է սկսել Հայաստանի դեմ: Պատե րազմում հերոսի փառքով նահա տակվել են շատ հայորդիներ, որոնք չեն խնայել ոչինչ` հանուն հայրենիքի ազատության:

Այսօր զրուցել ենք սեպտեմբերի 30-ին նահ ատակված մայոր Դավիթ Արզումանյանի քրոջ` Ասլի Ասատրյանի հետ:

«Դավիթը ծնվել է 1986 թվականին, 20 տարի իր ծառայությունն է մատուցել հայկական բանակին, ծառայել է հայկական խաղաղապահ զորքում: Ստանձնել է և՛ Սիրիայի, և՛ Աֆղանստանի պաշտպանության նվիրական գործը:

Ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ եկել էր Աֆղանստանից:

Նա կյանքը չի խնայել հանուն հայրենիքի: Երբ հա կառակորդը մեր դիրքերի ուղղությամբ ար կ է նե տել, Դավիթը, դա շուտ նկատելով, հասցրել է իր զինվորներին զգուշացնել, որ փախչեն ար կի հար վածից: Այս ամենը տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում. Դավիթի արագ նկատելու և չփախչելու, այլ զինակից ընկերներին զգուշացնելու շնորհիվ, փրկվել են ութ զինվորներ: Սակայն ինքը և ևս մի քանի զինվորներ չեն հասցրել հեռանալ:

Դավիթը ամուսնացած է ընդամենը հինգ տարի: Ունի փոքրիկ 4 տարեկան երեխա: Նա կյանքով լեցուն մարդ էր ու միշտ շտապում էր, ամեն պարագայում մտածում էր ամեն ինչ հասցնել: Ես երևի չեմ հիշում մի դեպք, երբ հանգիստ նստած հաց ուտեր, չէ՜, միշտ շտապում էր,- արցունքն աչքերին պատմում էր Դավիթի քույրիկը:

Ծառյության պայմանագրի ավարտին ընդամենը երկու տարի էր մնացել, որոշել էր թոշակի անցնել, ժամանակը ավելի շատ տրամադրել ընտանիքին: 5 տարի էր` ամուսնացած էր, բայց 2,5 տարի կինը նրան սպասել է: Աղոթում ենք, որ մեր ընտանիքում նոր Դավիթ ծնվի: 4-ամյա Վլադիմիրը` Դավիթի որդին,

երեկ հեռախոսիս մեջ տեսավ զինվորական նվագախմբի տղաների տեսանյութը, հարցրեց` Ասլի, պապաս իրանց մե՞ջ ա… ասացի չէ, Վլադ ջան, պապան ավելի լավ տեղ ա գնացել… ու էդպես էլ երեխուն չկարողացա բացատրեմ, թե պապան որտեղ ա: Ընկերական շրջապատում էլ, ինչպես ամենուր, յուրահատուկ էր:

Չգիտեմ այնպիսի մեկին, որ Դավիթից նեղացած լինի, կամ Դավիթը որևէ մեկին նեղացներ: Կինը` Շուշանիկը, ասում է, թե նա չէր էլ կարող այլ մա հով մա հանար: Նա իր մա հով էլ փառավորվեց: Դավիթին կոչել են «Օմարի արծիվ»: Կինն էլ նրան այդպես է բնութագրում. «Ինքը իմ արծիվն ա»,-եզրափակեց քույրը: