Հասարակություն

Հայր ու որդի Կարապետյանները նահատակվեցին հանուն հայրենիքի… Փառք ու խոնարհում

Արցախում նահատակված հայր և որդի՝ Էդիկ և Արմեն Կարապետյաններին Եռաբլուրում վերջին հրաժեշտը տվեցին….

«Արմենը ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան, տան փոքրն էր, իրենից մեծ երկու քույր ունի:

Հայրենասեր երիտասարդ էր, նախաձեռնող, համայնքում շատ ակտիվ, ընկերասեր, մանկուց դաստիարակվել էր հայրենասիրությամբ ու հայրենիքի նկատմամբ մեծ նվիրվածությամբ, հոր օրինակին հետևելով:

Image may contain: 2 people, people standing

Հայրն էլ՝ Կարապետյան Էդիկը, 56 տարեկան էր, արցախյան գոյամարտի մասնակից է եղել 1992-1994 թվականներին, «Շուն Էդո» մարտական անունն է ունեցել: Պատերազմը սկսվելուն պես կամավորագրվել, գնացել է մասնակցել կռվին: Տղայի մոտ չէր գնացել, ուրիշ կետում է կռվել»,- ասաց համայնքի ղեկավարի տեղակալը:

Նրա խոսքով՝ սկզբում տղան՝ Արմենն է զոհվել, հետո հայրը՝ Էդիկը:

«Էդիկը տեղյակ չի եղել, որ որդին զոհվել է, տարբեր ճակատներում են կռվել:

Արմենը վերջին անգամ, երբ տնեցիների հետ խոսել է, ասել է՝ ամեն ինչ նորմալ է, պայքարում ենք: Հայր և որդի գիտակցված մահվան են գնացել: Շատ սոսկալի ցավ է բոլորիս համար, մի տնից՝ 2 հոգի:

Այսօր հուղարկավորությունը եղավ, Եռաբլուրում հայր ու որդի կողք կողքի թաղվեցին»: