Քաղաքական

Բավականին սիմվոլիկ է, որ Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակեց Ռ. Մուրադովին

Բավականին սիմվոլիկ է, որ Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակեց գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը ազգությամբ տաբասարանցի է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Բավականին սիմվոլիկ է, որ Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակեց գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը ազգությամբ տաբասարանցի է։

Ինչպես հայտնի է տաբասարանցիները հանդիսացել են Աղվանքի թագավորության 26 ժողովուրդներից մեկը։

Երբ կտապալվի Ադրբեջանի թուրքական նախագիծը, ապա կառաջանա այդ տարածքում նոր նախագծի կարիք։

Չի կարելի բացառել, որ Մոսկվան այդ նշանակումով հենց նախանշում է ապագա նախագծի հենքը և շրջանակները․․․»,- գրել է նա: