Հասարակություն

Տեսեք ինչ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատարագի եկան…բացառիկ կադրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը Էջմմիածնի մայր տաճար պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ:

Նրանց տաճարի տարածք մուտք գործելուց հետո թիկնապահները փակեցին տաճարի դարպասները:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունենում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությունը։ Հիշատակի արարողությանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության նախագահն օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։

Որոշվել է այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: