Հասարակություն

ՇԱՏ ԼԱՎ ԼՈՒՐ. Անհետ կորած համարվող մի քանի զինվորի ողջ են գտել

«Բավականին թվով անհետ կորածներ ունենք:

Ցավոք, նրանք նաև ընտանիքի միակ կերակրողներն են: Փաստացի, մինչև նրանց կարգավիճակի ճշտումը այս ընտանիքները սոցիալապես խոցելի են դառնում:

Կյանքին, առողջությանը հասցված վնասի առնչությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու գործընթացն էլ բավականին երկար է հենց անհետ կորած

ճանաչվելու պատճառով: Օրենսդրական մակարդակում փոփոխություններ կլինե՞ն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքեց, որ ՊՆ-ում ստեղծված հանձնաժողովն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ, իսկ այսօր արդեն իսկ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ: