ԳԼԽԱՎՈՐՀասարակություն

Մուրադովը հայ ռազմագերիներ է վերադարձնում հայրենիք

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել է Երևան, մինչև

առավոտ եղել է Երևանում, իսկ այսօր վաղ առավոտյան ինքնաթիռով մեկնել է Բաքու։

Նա այս պահին Բաքվից ուղիղ չվերթով վերադառնում է Երևան։

Ըստ մեր տեղեկությունների՝ Մուրադովը գերիների մի խմբի հետ է վերադառնում։

Քիչ անց ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում։

Օդանավակայանի դարպասների մոտ արդեն իսկ հավաքվել են ռազմագերիների ծնողները և սպասում են տղաների վերադարձին։