Հասարակություն

Դիտեն միայն ամուր նյարդեր ունեցողները. «Կապանի մորգին մոտենալ չի լինում». Ինչ է կատարվել. Մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 1-ին Հորադիզից և Ֆիզուլիից դուրս է բերվել 7 հայ զինծառայողի դի, 4-ըՀորադիզից, 3-ը Ֆիզուլիից:

Այս մասին Արցախից տեղեկացրել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Հունվարի 2-ինայսօր, նախատեսվում է մուտք գործել երեք, որոնցից երկուսը Հադրութի, մեկը` Ջաբրայիլի ուղղությամբ:

Նա տեղեկացրել է, որ ողջ մնացած զինվորների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են, քանի որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս. ասել են, թե. «այսքան մտել եք, ոչինչ չեք արել, հիմա ինչ եք անելու»:

Ներկայումս բանակցություններ են ընթանում ադրբեջանցիների հետ նաեւ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովի միջոցով` ողջ մնացած զինվորների որոնողական աշխատանքներն վերսկսելու ուղղությամբ:

«Մնում է մեր ղեկավարությունը փորձի մի բան անի, որ կարողանան քայլ անել` ողջ մնացած երեխաներին հայտնաբերելու համար», – նշել է նա:

Արսեն Ղուկասյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի դիահերձարաններում տիրող վիճակին` այն բնորոշելով խայտառակ վիճակ: