Հասարակություն

Նոստրադամուսը Երրորդ համաշխարհային պատերազմի և Հայաստանի մասին. տեսեք ինչ է սպասվում այս տարի

Հանգամանորեն ներկայացնելով 20-րդ դարի առաջին երկու աշխարհամարտերի ցնցող պատկերները , անրադառնալով պատերազմական գործողությունների ընթացքին ու նրանց վախճանին`Նոստրադամուսը անցնում է Երրորդ համաշխարհային պատերազմի մանրամասնված նկարագրությանը:

Նա մարգարեանում է , որ Երրորդ համաշխարհայինը «արևելյան ծագում» է ունենալու

 

 

Պատերազմի մեջ կներքաշվեն երկու հիմնական ռազմական խմբակցություններ . Մի կողմից Ռուսաստանը ( Սլավոնական աշխարհը ) և Ասիայի մուսուլմանական երկրները , մյուս կողմից Հայաստանը , քրիստոնեական Եվրոպան եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները (վերջինիս համար Նոստրադամուսը գործածել է «Ամերիկ» անվանաձևը , թեև նա ապրել է Ամերիգո Վեսպուչիից շատ առաջ ) : Ռուս-մուսուլմանական դաշնակցության կողմից Արևմուտքի և նրա դաշնակիցների վրա նետված հրթիռները կազդարարեն երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը : Պատերազմական գործողությունների սկզբնական փուլում հիմնական ընդհարումները տեղի են ունենում 45-րդ և 48-րդ զուգահեռականների միջև , ուր Նոստրադամուսը և նրա երկը մեկնաբանողները , որպես պատերազմական գործողությունների կարևոր կենտրոններ կոնկրետ անուններով հիշատակում են երեք քաղաքներ, դրանք են ( Բորդոն , Ժնևը և Բաքուն ) :

(Ժնև Ֆրանսերեն նշանակում է «նոր երկիր , հող» , այն գտնվում է 46- րդ հորիզոնականի վրա , որը Ըստ Նոստրադամուսի խոշորագույն հետազոտող Ժան Շառլ դը Ֆոնտբրյունի և այլոց համապատասխանում է այժմվա Բաքվի տարածաշրջանին ) : Պատերազմի սկզբնական շրջանում ռուս-մուսուլմանական միացյալ ուժերը իրար ետևից զավթում են նախ Գերմանիան , Ավստրիան , Անգլիան : ( ընդ որում վերջինս ծովի տակից հարվածներ հասցնելով.) , ապահեղափոխական Իտալիան : Ի դեպ , որպես սլավոնա-մուսուլմանական միացյալ զինուժի գլխավոր հրամանատար Նոստրադամուսը հիշատակում է ծագումով հայաստանցի մի զորահրամանատարի (grand duc d’Armenie),որը բանակի գլուխ անցած մեկը մյուսի հետևից զավթում է արևմտաեվրոպական երկրները:

Այնուհետև ռուս մուսուլմանական բանակները Սև ծովով ու ցամաքով պատերազմ են սանձազերծում Դալմատիայի (Հարավսլավիա) դեմ (IX, 60. IX, 30) : Արդյունքում Հարավսլավական (ամենամեծ օդային տորմիղը , դուրս գալով Զարայի նավահագստից , կողոպտում ու ավարառության է ենթարկում Թուրքիայի երկու երրորդը ) (VII, 83) : Մյուս կողմից պատերազմ է ծագում Հունաստանի և Թուրքիայի միջև (IV, 38) , Ֆրանսիան ռմբակոծում է Ստամբուլը (VI, 85) : Արևմտյան խմբակցության բանակների պատասխան Հաջողություններից կատաղած ` ռուս-մուսուլմամական ուժերը հարձակման են անցնում Ֆրանսիայի միջերկրածովյան տարածքներում (III, 82) : և ի վերջո , Արևմուտքը ծանր պարտություն է կրում Միջերկրական ծովում (VIII, 21) և Պիրենեյան լեռներում (IV, 94):

(Ֆրանսիայի արքաներից վերջինն ու հզորագույնը ) , ըստ Նոստրադամուսի Հենրի 5 կամ Մեծ Լորան ( կամ Ֆեբուս ) մականվանյալ , Ալպյան լեռներում եղող ընդդիմությունը հաղթահարելով շարժվում է դեպի նվաճված Իտալիա , բայց զինուժի սակավության պատճառով այնտեղ մուտք գործել չի կարողանում`Հայաստանի տարածքում գտնվող մեծաթիվ ուժերի պատճառով :

Արևմտաեվրոպական բանակների մի ստվար քանակություն հայկական զորամիավորումների հետ միասին պատերազմ է մղում Հայաստանի սահմանների պաշտպանության նպատակով . «Բանակը կկուտակվի Իրանա-հայկական սահմանին , Արաքսի ափին»: Ճակատամարտի ընթացքում մեծ Սուլեյմանի զորքը ջախջախիչ պարտություն է կրում (Թուրքական բանակի մասին է խոսքը) :

Ընդ որում ըստ Նոստրադամուսի , պատերազմը մղվելու է նաև պատմական Հայաստանի տարածքներումՍև ծովի ափերին (Տրապիզոն , Ռիզե ) , Ի դեպ , Նոստրադամուսի բոլոր մեկնիչները ,այդ թվումնաև նրա երկերի լավագույն գիտակ Ժան-Շառլ դը Ֆոնտբրյունը , միաբերան մեկնում են , որ տվյալ դեպքում խոսքը մի պետության մասին է `Փոքր Ասիայի հյուսիսային մասում , Սև ծովի ափերին , որը համապատասխանում է պատմական Հայաստանի տարածքին : (Jean Charles de Fontbrune. Nostradamus Historien et prophete,Monaco-Paris,1981,p.500):