Հասարակություն

Սարսափազդու դեպք. զոհեր վիրավորներ. հավաքվածները շոկի մեջ են… Շամշյանը գիտի մանրամասներ

Հունվարի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Վանաշեն գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Սահակյանի վարած Opel Astra մակնիշի և Սուրենավան գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ

Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել միջին ճնշման գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ սկսվել է գազի արտահոսք:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ Opel-ի ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչներ, 31-ամյա Նորիկ Սարոյանն ու 22-ամյա Դավիթ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու

բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են

ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գապրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզային վարչության ծառայողները, ովքեր դադարեցրել են գազի

արտահոսքը և մինչև լուսաբաց կատարել են անհրաժեշտ աշխատանքներ վթարված գազախողովակը նորոգելու ուղղությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատաասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Պողոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242

հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: